Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդկացման կանալն աշխատում է և օգտագործվում․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը: Համադրելով միջոցառման առնչությամբ համանախագահների հայտարարությունը և կողմերի տարածած հաղորդագրությունները, կարող ենք հանգել մի շարք կարևոր եզրակացությունների:

1. Համանախագահների կողմից համառորեն խոսվում է բովանդակային բանակցությունների և բնակչություններին խաղաղությանը նախապատրեստելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանի իշխանություններն այդպես էլ ուղիղ կերպով չեն բացահայտում, թե ինչ է առաջարկվում բովանդակային բանակցությունների ներքո և որոնք են լինելու այդ խաղաղության պայմանները:

2. Համանախագահների հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյան-Ալիև ուղիղ հաղորդկացման կանալն աշխատում է և օգտագործվում: Այսնինքն Նիկոլն ու Իլհամը շփվում են: Հիմա հարց. արդյո՞ք սրանով կարող ենք բացատրել, թե ինչու Ալիևն այդքան լկտի էր խոսում Հայաստանի նորագույն պատմության և վերջին 20 տարիների մասին, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհակադարձեց նրան, կրկին թեման փորձելով տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ:

3. Համանախագահների հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը չի կարողացել ամբողջությամբ և պատշաճ հիմնավորել Հայաստանն Արցախին միացնող երրորդ ճանապարհի հարցը: Տպավորություն ստացա, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների և այդ ճանապարհի կառուցման միջև հավասարության նշան է դրվել, ինչն անույլատրելի է: ԱԳՆ-ին անպայամն հարցրեք, թող հստակ մեկնաբանի այս հարցը նույնպես;

Զգոն լինենք: Համավարակի ներքո Սահմանադրական դատարանի հարցը սղացնելու ճիգերը խոսում են այն մասին, որ նրանցից ամեն ինչ սպասելի է:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս