Հիմա ո՞վ է ՍԴ նախագահ, ով՝ չէ. ՍԴ հարցը չի լուծվել, եթե դեռ քննարկում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ Սահմանադրական դատարանի հարցում ամեն ինչ շատ քաղաքականացված է։

Ըստ նրա՝ ՍԴ-ի խնդիրը չի լուծվել, եթե ԱԺ-ում փոփոխություններ են դեռ քննարկվում։

«Ինչի՞ համար էր այսօրվա արտահերթը։ Ուրեմն ինչ-որ մի բան չի փոխվել։ Պետք է ընդունենք, որ նախկին իրավական համակարգի փոփոխությունը դեռ տեղի չի ունեցել։ Դեռ տեսնելու ենք իրավական տարբեր գործընթացներ ոչ միայն ՀՀ դատական համակարգում, այլ նաև միջազգային։ Ինձ չի թվում, թե սրանով մենք խնդիրը վերջնական լուծեցինք, երբ կարելի էր հասկանալ առաջնահերթությունը, գնալ բոլոր փոփոխությունները փաթեթային լուծելու ճանապարհով և հանրաքվեով ունենայինք նոր սահմանադրություն»,- ասել է Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս