Նախագահն իրավունք չուներ զորքը բերել փողոց, ՍԴ-ն ցանկանում էր տապալել Քոչարյանի գործը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանի մյուս անդամները, որոնք շարունակելու են պաշտոնավարել, կփոխվեն, ու ոչ թե իշխանությանը, այլ օրենքին կծառայեն: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ պետությունը «Իմ քայլը», ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը չէ, պետությունը համակարգն է:

«ՍԴ հիմնական առաքելությունը կարծես Քոչարյանին արդարացնելը լիներ, բայց, կարծում եմ, Քոչարյանի գործը կարող է հաստատել կամ արդարացնել միայն 1-ին ատյանի դատարանը: Նախագահն իրավունք չուներ զորքը բերել փողոց, ՍԴ ցանկանում էր տապալել Քոչարյանի գործը»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։--0--ԿԿ