ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

․

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ պարետի ցուցումով ս․թ․ հունիսի 23-ից արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու։

«Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:
Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԱՀ