ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների և Պուտինի ժամկետի «զրոյացման» վերջին օրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News 

ՌԴ ընտրություններ

Ռուսաստանում հուլիսի 1-ին, ավարտվում է սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ քվեարկությունը: Այս մասին գրել է meduza.io-ն:

Փոփոխությունները քվեարկության են դրվել փաթեթով և որպեսզի հաստատվեն հարկավոր է, որ դրանց հավանություն տա քվեարկողների 50 տոկոսից ավելին:

Երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունն ընթանում էր մեկ շաբաթվա ընթացքու. հուլիսի 1-ը քվեարկության վերջին և հիմնական օրն է: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին վերջին ընտրատեղամասերի փակվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի առաջին արդյունքները:

--0—ՄՀ