ՀՀ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

քաղաքական

Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով,չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել  մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում  ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչը  ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս:

Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին: 

Ի լրումն՝ տեղեկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է  ֆրանսիական կողմից: Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ  շահարկումներից և գործել համագործակցային և պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը:

հասարակական

հասարակական

 --0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս