Ռուսաստանում կորոնավիրուսի 6556 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News  

կորոնա

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6556 նոր դեպք է գրանցվել, մահացել է 216 մարդ, դուրս է գրվել 10 հազար 281 մարդ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը:

Ընդհանուր առմամբ՝ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 654 հազար 405 դեպք: Մահացել է 9536 պացիենտ, ապաքինվել՝ 422 հազար 931-ը:

 --0—ՄՀ