«Հայաստան» հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրել բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ հիմնադրամը Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին տրամադրելու է 143 850 000 դրամ:

««Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրեց միանվագ ֆինանսական աջակցություն։

Գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Շտապօգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացված ցուցակի՝ Երևան – 36 930 000 դրամ, Կոտայքի մարզ – 16 020 000 դրամ, Լոռու մարզ – 16 645 000 դրամ, Շիրակի մարզ – 13 330 000 դրամ, Արարատի մարզ – 11 740 000 դրամ, Արմավիրի մարզ – 9 795 000 դրամ, Գեղարքունիքի մարզ – 9 985 000 դրամ, Սյունիքի մարզ – 8 630 000 դրամ, Արագածոտնի մարզ – 7 960 000 դրամ, Տավուշի մարզ – 7 925 000 դրամ, Վայոց ձորի մարզ – 4 890 000 դրամ։

Հիմնադրամի «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք արշավին կարող եք միանալ այստեղ՝ www.himnadram.org»։

--0--ԿԿ