Իրանում կորոնավիրուսի 2549 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News 

կորոնավիրուս

Իրանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 2549 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրների թիվը հասել է 230 հազար 211-ի: Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Մահացածների թիվն ավելացել է 141-ով,  ընդհանուր առմամբ գրանցվել է 10 հազար 958:

Ապաքինվածների թիվն ավելացել է 2729-ով, հասնելով 191 հազար 487-ի:

Ընդհանուր առմամբ թեստավոևվել է 1 միլիոն 693 հազար 242 անձ:

--0—ՄՀ