«Մուրացան» հիվանդանոցին և Արցախին տրամադրվել է երեխաների գաճաճուտյան դեմ աճի հորմոն դեղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

աճ

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով:

Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն ու կենսագործունեությունը բարելավող այս դեղը` համապատասխան գրիչով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

--00—ԼՄ