Աշխարհում կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում․ ԱՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News  

ԱՀԿ

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ այս պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում: Այս մասին գրել է РИА Новости-ն:

«Ուսումնասիրում ենք այն կարևոր դերը, որ ունի միջազգային համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում: Այժմ 141 պատվաստանյութ մշակման փուլում է, հանարվոր է ամիսների ընթացքում հաջողություն գրանցեն: Իհարկե, լիարժեք  պաշտպանվածության երաշխքի չկա, բայց մենք հույս ունենք»,- Washington Post-ին ասել է ԱՀԿ ղեկավարը:

ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում վարակը հաստատվել է ավելի քան 10,3 միլիոն մարդու մոտ, նրանցից ավելի քան 508 հազարը  մահացել է:

--0—ՄՀ