Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

կորոնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք: Այս մասին1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքը::

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 939 դեպք: Ապաքինվել է ևս 23 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 817:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:  Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:  --0—ՄՀ