Սևանում կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

ԱԻՆ

Հուլիսի 2-ին, ժամը 10։40-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 1-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել:   --0—ՄՀ