Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը՝ կորոնավիրուսը. Գայանե Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

գայանե

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի ծնողները հաղթահարել են կորոնավիրուսը: Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը՝ կորոնավիրուսը, երկուսն էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել և ինքնամեկուսացման մեջ են։

Հաղթահարեցին մեր ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ շնորհիվ, ճիշտ և թիրախային բուժման շնորհիվ, մինչդեռ իրենց բուժվելն անհավանական էր թվում, քանի որ երկուսն էլ ունեին քրոնիկ բազմաթիվ հիվանդություններ, հայրս` երեք ինսուլտ տարած, շաքարային դիաբետով, սրտանոթային խնդիրներով, մայրս` վահանաձեւ գեղձի լուրջ խնդրով, բայց ժամանակին և ճիշտ բուժում սկսելու արդյունքում այսօր բուժված են, անգամ ռեանիմացիայում լինելու անհրաժեշտություն չի առաջացել։

Նվիրվածության և գերպրոֆեսիոնալիզմի, ուշադրության ու հոգատարության անսպառ չափաբաժինը, որ ստացել ու տեսել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, անխտիր ԲՈԼՈՐ հիվանդների նկատմամբ, թերևս երբևէ չէին տեսել և արձանագրել, չնայած նախկինում հիվանդանոցներում լինելու տհաճ առիթներ շատ ենք ունեցել։

Այս ծանր օրերին, անհնար է պատկերացնել բժիշկների և ողջ բուժանձնակազմի աշխատանքի ծավալն ու լարվածությունը, վտանգավորության եւ անձնազոհության չափը, բայց այս իրավիճակում անգամ ոչ միայն պրոֆեսիոնալ են աշխատում, այլ նաեւ չեն դադարում լինել հոգատար ու ջերմ։

Չգիտեմ անգամ ինչպես երախտագիտությունս հայտնել բոլոր բժիշկներին ու այս բարդ շրջանում հիվանդանոցների կառավարումն իրականացնող ողջ անձնակազմին, այս օրերի հերոսներին, թեկուզ ոչ բոլորին, բայց պետք է ճանաչենք անուններով, մենք ողջ ընտանիքով երախտապարտ ենք և խոնարհվում ենք Ձեր առաջ՛»,-գրել է պատգամավորը:

--00—ԼՄ