Գերմանիան բացել է Վրաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

աշխարհ

Գերմանիան Վրաստանի համար սահմանը բացում է հուլիսի 2-ից: Այս մասին հաղորդում է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը: 

Գերմանիայի կառավարությունը որոշումն ընդունել է հուլիսի 1-ին: Սահմանափակումների վերացումը ԵՄ ոչ անդամ 11 երկրների համար է. Վրաստանից բացի ցանկում են նաև  Ավստրալիան, Ճապոնիան, Կանադան, Չեռնոգորիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը, Ուրուգվայն ու Չինաստանը:

--0--ԿԿ