Արդեն կարելի է ասել, որ հաղթել ենք. Լուկաշենկոն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

լուկաշ

«ԲԵԼՏԱ» գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահին, հայտնում է, որ պետական ​​մրցանակների հանձնման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի և այդ պայքարում առաջնագծում կանգնած բժիշկների ներդրումի մասին:

«Չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր արդեն կարելի է ասել, որ մենք հաղթել ենք: Եվ СОVID-19-ի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո մենք անպայման առանձին կհանդիպենք մեր բժիշկների հետ, որոնք այսօր դեռ դիրքերում են»,- ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 62,698 դեպք, որից 405-ը մահացել է, 48,738-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվը 13,555 է:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս