Իջևանում և Դիլիջանում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Իջևանում և Դիլիջանում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 20 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 5 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 26, թաղանթապատված դիմապակիով՝ 4, հետախուզման մեջ գտնվող 2 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ` մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ 

 --0—ՄՀ