Նիկոլ Փաշինյանը վարչության նոր պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Գեղամ Թովմասյանին վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Գեղամ Թովմասյանի դիմումը՝

1. Գեղամ Արամայիսի Թովմասյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-6-Ղ1-1)։

2. Գեղամ Արամայիսի Թովմասյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս