Սա Փաշինյանի «Պյուռոսյան հաղթանակն» էր Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի նկատմամբ. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

«Եթե անգամ մենք փորձենք իշխանության տեսանկյունից սա հաղթանակ դիտարկել, ապա ավելի քան միանշանակ է, որ սա «Պյուռոսյան հաղթանակ» էր, որովհետև այն գինը, որը նրանք վճարեցին և շարունակելու են վճարել, մեղմ ասած, անհամարժեք էր»- անդրադառնալով ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումներին և մասնավորապես ԱԺ որոշմամբ ՍԴ երեք  դատավորների լիազորությունները դադարեցնելուն՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ի՞նչն է հաղթանակ, եթե դուք ունեք 88 հոգի և կարող եք ցանկացած հրահանգ տալ, ու մենք համոզվեցինք որ այդ մարդիկ տառապում են անձնական կամքի բացակայությամբ, ու սա այն դեպքում, երբ այդ նույն մարդիկ ժամանակին քննադատում էին նախկին մեծամասնությանը մեկ մարդու պես քվեարկելու համար»,- նշել է Մելիքյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև իրավաքաղաքական օրակարգի մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս