Մինսկը ՀԱՊԿ քարտուղարի 3 թեկնածու ունի․ Լուկաշենկոն՝ Հայաստանին «նեղը չգցելու» մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Բելառուսի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի 3 հավանական թեկնածու, եթե Մինսկին փոխանցվի կազմակերպության ղեկավարին նշանակելու իրավունքը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործալությունը։

«Իհարկե, տարբերակները շատ են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է «նեղը գցենք» Հայաստանին, որ ինչ-որ մեկն այնտեղ հաղթել է, ինչ-որ մեկը պարտվել»,-այս մասին Լոկաշենկոն հայտարարել է Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է պարզապես «պարզի իրավիճակը»։ Նրանք գլխավորում են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը․ շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը անցումային շրջանում է։ Կհաջողի՞ Հայաստանին։ Եթե կարողանա «գլուխ հանել» և պատասխան տալ, դա կլինի առաջիկա օրերին։ Սանկտ Պետերբուրգում հանդիպելու ենք, այդ ժամանակ էլ կընդունենք որոշում»,-հայտարարել է Լուկաշենկոն։