Ձավարյան եղբայրները նորարարական դիմակներ են պատրաստել և 30 000 հատ ուղարկել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

Ձավարյան

Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։ Հայտնում են WALDHEIM INTERNATIONAL-ի հայաստանյան ներկայացուցչությունից։

Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ  դիմակներ են արտադրում։

Ըստ աղբյուրի, 30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։

Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։

Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։