Արցախում 50000-ական դրամ կտրամադրվի քրոնիկ հիվանդություն, անկողնային վիճակում գտնվողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

1

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց։ Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները:

Ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։

Փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց և դիմակներ:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

1

--00—ԼՄ