Նա՛ռ ջան, keep going. Թևան Պողոսյանը՝ անհանդուրժողականության մթնոլորտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

թևան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել:

«Երբ հասարակական կամ քաղաքական բանավեճի հիմքում սերն ու հարգանքը չէ դիմացինի նկատմամբ, երբ նպատակը խնդիրների լուծման ու ապագա տանող ամենակարճ ճանապարհի փնտրտուքի փոխարեն սեփական մտադրություններն ամեն գնով առաջ բրդելն ու սեփական եսը մեծարելն է, արդյունքը միշտ նույնն է լինում` տեղապտույտ, փոխադարձ վիրավորանք, անհանդուրժողականության մթնոլորտ: 

Այս անգամ ես ներողություն չեմ խնդրի որևէ մեկից` հատկապես երկարամյա շատ փորձառու ու արդյունավետ քաղաքական գործիչներից, պարզապես կհասցեագրեմ իմ սատարումը: Կամ ասելով` Նա՛ռ ջան, keep going!»,-գրել է Թևան Պողոսյանը։

Թևան Պողոսյանի գրառման հիմքում ենթադրաբար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումն է՝ ուղղված Նաիրա Զոհրաբյանին և ԲՀԿ-ին:

 

--00—ԼՄ