Mercedes-ը բախվել է Renault-ին, վերջինս վարորդն էլ վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

հասարակական

Հուլիսի 3-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Միքայել Նալչաջյանը իր վարած Mercedes մակնիշի 31 RR 030 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 37-ամյա Գոռ Հարոյանի վարած Renault մակնիշի 008 LS 63 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Renault-ն առաջ է ընթացել և բախվել 63-ամյա Արմեն Արզումանյանի վարած Lexus մակնիշի 008 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենային։ Աղբյուրը հայտնում է, որ Renault-ի վարոդը և Lexus-ի վարորդը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած են եղել ավտոմեքենաները և փորձել են բեռնախցիկից մեկը մյուսին բեռ հանձնել, ու այդ ժամանակ Mercedes-ը բախվել է Renault-ին, Renault-ն էլ, երբ բախվել է Lexus-ին, Renault-ի վարորդը, ով կանգնած է եղել Renault-ի դիմաց, վրաերթի է ենթարկվել։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

--0--ԿԿ