Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին Չարենցավանի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես և ինքնաձիգի 31 հատ փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, դարձյալ հուլիսի 2-ին Հրազդանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «Կարաբին» տեսակի հրազենն ու ինքնաձիգի 60 հատ փամփուշտը, որոնք գտել էր նկուղը մաքրելիս։
Հուլիսի 2-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Նաիրիի բաժնում։ Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել կարճեցված փողով հրացան, պայթուցիչով նռնակ, ատրճանակի պահունակ, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ և այլն։

Կապանի մի բնակիչ հուլիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ եղբորը պատկանած «ՏՕԶ» տեսակի հրազենն ու ինքնաձիգի 590-ից ավելի փամփուշտը, որոնք գտել էր գոմում։

Նշանակվել են փորձաքննություններ։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս