«Հայոց պատմություն», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից քննություն կհանձնի 2233 դիմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

դիմորդ

Հայաստանում հուլիսի 4-ին դիմորդները միասնական քննություն հանձնելու են «Հայոց պատմություն», «Քիմիա» և «Աշխարհագրություն»  առարկաներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«Հուլիսի 4-ը, միասնական քննությունների երկրորդ օրն է: 47 քննական կենտրոնից գործելու է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում: Քննական կենտրոնները.
Արագածոտնի մարզում քննական կենտրոնները կլինեն Աշտարակի թիվ 1 դպրոցը, Արարատի մարզի Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցը,  Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 1 և 3 հիմնական դպրոցները, Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցները,
Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական և
թիվ 1 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Օյունջյան թիվ 21 միջնակարգ դպրոցը, Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցը, Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցը, Կապանի թիվ 2 դպրոցը,  Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի ավագ դպրոցը, Տավուշի մարզի Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցը։ 

Երևանում քննական կենտրոնները լինելու են Հ/Ա Բ2 թաղամասի թիվ 11 հիմնական դպրոցում, Ե. Քոչար, 12/1 թիվ 14 հիմնական դպրոցում, Ավան, Թումանյան 3 թիվ 170 ավագ դպրոցում,
Դավիթաշենի 1 թաղ., Տիգրան Պետրոսյան փողոց թիվ 189 ավագ դպրոցում, Հ/Ա Բ2 թաղամասի թիվ 190 ավագ դպրոցում, Դավիթաշենի 1 թաղամասի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 200 հիմնական դպրոցում,
Մ. Ավետիսյան 89 թիվ 44 հիմնական դպրոցում,
Նոր Նորքի 7 զանգվածի Կարախանյան 11 թիվ 88 հիմնական դպրոցում։

Հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են «Աշխարհագրություն» (286 հոգի), «Հայոց պատմություն» (1598) և «Քիմիա» (349): Մայրաքաղաքում «Աշխարհագրություն» առարկան հայտագրած 75 դիմորդ քննությունը հանձնելու է թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 129 հոգի «Քիմիա» է հանձնելու: Մնացած 6 քննական կենտրոններում միայն «Հայոց պատմություն» են հանձնելու՝ ընդհանուրը 558 հոգի»,- գրել է Գրիգորյանը։        --0—ՄՀ