Զբոսավայրերի դիտարկումների արդյունքում գրանցվել է դրական միտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News  

Դիտարկում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանում։ 

Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։

Այնուհանդերձ, արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր։Խնդրի կարգավորման նպատակով տեսուչների կողմից տրված ցուցումները կատարվել են տեղում։

Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում պարբերաբար հիշեցնում են դիմակները ճիշտ կրելու կանոնների մասին և հորդորում տանը պատրաստված դիմակները փոխարինել իրենց կողմից տրամադրված եռաշերտ բժշկական դիմակներով։

Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական և իրազեկման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։       --0—ՄՀ