Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

հասարակական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ժամանակակից Հայաստանի քրոնիկները:

Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ապա ակամա այնպիսի զգացղություն է առաջանում, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ ենխելագար համարում:

Ահա միայն մի քանի էպիզոդ այսօրվա Հայաստանից:

Ոստիկանությունը շարունակում է հակաիրավական գործողություններ և հարցաքննություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ:

Ոստիկաններն ապօրինի խոչընդոտում են Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունների կատարմանը:

Կորոնովիրուսով հիվանդացածների քանակը ավելացել է մոտ 600-ով ընդամենը մեկ օրում:

Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված դիմակ-գրոհ է անցկացվել ԱրմՆյուզի գրասենյակում:

Ակտիվորեն շրջանառվում են հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումների ուղեվարձի կտրուկ բարձրացման մասին լուրերը:

Առողջապահության նախարարությունը կորցնում է կորոնավիրուսից զոհվածների
մարմինները:

Իհարկե, ես ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչպես կարելի է անվանել ողջ այս անհեթեթությունը, որ կատարվում է երկրում»:

--0--ԿԿ