Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել. վարակման դեպքերի քանակը 129 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News  

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտաբերվել: Հաստատված դեպքերի քանակը 129 է։

Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է:       --00—ՄՀ