Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News  

կորոնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 946 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 825:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3310 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 203-ը: --00—ՄՀ