Հուլիսի 15-ին Դուբայ-Երևան չարտերային չվերթ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News 

չվերթ

«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 15-ին իրականացնելու է Դուբայ-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների վերաբերյալ մոտակա երկու օրերի ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի: --00—ՄՀ