«Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News

Թովմաս Գրիգորյան

Վանաձորի «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Բացասական է եղել նաև Գրիգորյանի երկրորդ թեստի պատասխանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ «Լոռի» ՖԱ հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը։ Այն բացասական է:  Այս պահին Թովմաս Գրիգորյանը հիվանդանոցում է և երկկողմանի թոքաբորբի ինտենսիվ թերապիա է անցնում։

«Լոռի» ՖԱ-ն և անձամբ Թ.Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում ֆուտբոլասերներից և ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներից հազարավոր հեռախոսազանգերի և հաղորդագրությունների համար»,- ասված է «Լոռիի» մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: --00—ՄՀ