Սարսանգի ջրամբարում անչափահասներ են ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News 

ջրահեղձ

Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Էդուարդ Առաքելի Առաքելյանը՝ ծնված 2009 թվականին և Դավիթ Անդրեի Սահակյանը՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:

Էդուարդ Առաքելյանի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց: Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:

Դավիթ Սահակյանին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են: --00—ՄՀ