Տավուշում զինվորներ տեղափոխող «ԿամԱԶ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

կամազ.

Հուլիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Դեպքի փաստով ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ վիրավորներից 4-ն արդեն այսօր դուրս են գրվել հոսպիտալից։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս