1,5 մլն դոլար՝ Արթիկի չշահագործվող քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամը 1,435,100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տվել Հայաստանին «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ։ Ծրագիրը կյանքի կկոչվի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով։

Մանրամասների մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս