Հայաստանը միայնակ չի COVID-19-ի դեմ պայքարում. Լիտվացի բժիշկների առաքելությունը ավարտվեց 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

․

ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը հայտնում է.

«Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։

«Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ և Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Թե՛ բժշկական և թե՛ մասնագետների թիմերը փորձել են ամեն ինչ անել փոխանցելու COVID-19-ի դեմ պայքարի լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի է համարել հաջողված պատմություն այս առումով:

Սա նաև շատ օգտակար փորձ է մեր մասնագետների համար՝ աշխատելու մի համակարգում, որը շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան այն, ինչ մենք տեսել ենք Լիտվայում: Սա նաև շատ ավելի երկարատև և խորքային համագործակցության սկիզբ է:

Ես հպարտ եմ, որ մի քանի նախարարություններ և գործակալություններ, ինչպես նաև Լիտվայի ամենամեծ երեք հիվանդանոցները միավորվեցին՝ օգնելու Հայաստանին, նրա բուժաշխատողներին և մարդկանց: Այս նախագծին նաև աջակցել են Շվեդիան և ԵՄ-ն:

Արևելյան գործընկերության երկրների հետ համերաշխությունը երբեք դատարկ խոսք չի եղել մեզ համար: Այս նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չէ COVID-19-ի դեմ պայքարում», - ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն»:

--0--ԱՀ