Ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ, վնասել ջերմոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

․

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ  իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ մարզի մի քանի գյուղերում, մասնավորապես` Գայ, Մեծամոր, Ջրառատ համայնքներում, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով հաստաբուն ծառեր և բետոնե էլեկտրասյուներ են տապալվել, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ և ջերմոցներ:

Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին տրակտորով հեռացնել ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վրայից, սակայն ծառն այնքան ծանր է, որ դա հնարավոր չէ ու հիմա փորձում են էլեկտրական սղոցներով տապալված ծառերը մասնատել:

Օպերատիվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` Մուսալեռի մասնաճյուղի ներկայացուցիչները, որոնք ժամանակավորապես էլեկտրասյուների տապալման հետևանքով թափված էլելկտրալարերը հավաքում են, որպեսզի առավոտյան սկսեն վեականգնողական աշխատանքներ: Ըստ նախնական տեղեկություների` տուժածներ չկան:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս