Սևանում նավակով կորած 49-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

սևան

Հուլիսի 4-ին, ժամը 09։54-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Ժամը 18։57-ին քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 3-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս