Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 205 պացիենտ․ հաստատվել է վարակման 706 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 706 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  28 հազար 606 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 205 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 824-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 16 հազար 140 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 484 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 158-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 122 հազար  682 քաղաքացի:  --0—ՄՀ