Երևանում տեղացած անձրևից հետո փրկրարաները ջրափոսից դուրս են բերել 6 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News  

Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից։

Պարզվել է, որ հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում առկա է արգելափակված 6 այլ ավտոմեքենա։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից։   --0—ՄՀ 

Տեսանյութեր