Gripen-ների վերաբերյալ որոշում չկա․ կա այլ առաջարկ այլ գործընկերոջից․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: Այս մասին ՊՆ-ում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք, ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»,- նշել է Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ կա այլ առաջարկ այլ գործընկերոջից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է, ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված: