Համաներման ակտի կիրառման հիմքով 63 քրեական գործի վարույթ կարճվել է

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 12, 24News

Thumbnail

Համաներման ակտի կիրառման հիմքով 63 քրեական գործի վարույթ կարճվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 63 քրեական գործի վարույթ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում: