Երևանում կամավորները քաղաքացիներին դիմակներ են բաժանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

հասարակական

ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։

--0--ԿԿ

Տեսանյութեր