Հունիսի 25-ից հուլիսի 7-ն անտառխախտման նոր դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

շրջակա

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 25-ից հուլիսի 7-ն արձանագրվել են անտառխախտման նոր դեպքեր։ Այդ մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (1 հատված ծառ)։

«Դսեղի» անտառտնտեսություն – 1 հատված ծառ (հաճարենի), անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է։

«Արծվաբերդի» անտառտնտեսություն – ապօրինի փայտանյութի տեղափոխում՝ թափուկից, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է,

Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։

Անտառախախտման դեպքերը բացահայտվել են։

--00—ԼՄ