«Շատ թեժ ա լինելու». գաղտնալսել և հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային խոսակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

հասարակական

«Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ասում էի չէ՞, որ հրահանգը կա...

Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի:

Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են...

Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել եւ հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք...

Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու...

Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը»,-գրել է Պետրոսյանը:

--0--ԿԿ