Armenian Army․ պաշտպանության նախարարությունը զինվորական համազգեստի հայկական բրենդ է մշակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կստեղծի։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է  ՀՀ  պաշտպանության  նախարարի  պաշտոնակատար Դավիթ  Տոնոյանը:

«Տարբեր  երկրների  զինված  ուժեր  ունեն  իրենց  զինվորական  բրենդերը։ Այն, ինչ  ես  կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈՒ  պաշտոնական  համազգեստը  չէ։  Քանի որ ես  քաղաքացիական եմ, կարծում եմ,  որ  չպետք է  զինված  ուժերի  համազգեստ  կրեմ։  Մենք  այդպիսի  բրենդ  ենք  մշակել,  որպեսզի գովազդենք  բանակը»,-ասել է Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։