Թուրքիայում համոզված չեն, որ ԵՄ-ի հետ սահմանների բացման դեպքում զբոսաշրջիկների հոսք կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

աշխարհ

Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության (TÜRSAB) նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի հետ սահմանները չվերաբացելու ԵՄ-ի որոշմանը, այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։  

Նա համոզմունք է հայտնել, որ իրավիճակն այնպիսին չէ, որ Նիդերլանդների, Բելգիայի կամ Գերմանիայի կողմից սահմանները վերաբացելու դեպքում զբոսաշրջիկները վազելով կգան Թուրքիան։

Ըստ Բաղըլքայայի՝ 2020 թվականը Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի համար կլինի կորստաբեր, իսկ 2021 թվականը մրցունակ։ 

Նշենք, որ Գերմանիան Թուրքիային ներառել էր կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։ Իսկ ԵՄ-ն Թուրքիային չէր ներառել ճամփորդության համար «անվտանգ» երկրների ցանկում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս