Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Նոր Նորքի մանկապարտեզներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

հասարակական

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ:

Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատամբ: Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ:

--0--ԿԿ