100 մլն վարկի շրջանակում ռուսական կողմի հետ սպառազինության պայմանագրերը կնքված են․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

100 մլն վարկի շրջանակում ռուսական կողմի հետ սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը. 

«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները` մատակարարումների հարցով: Պայմանագիրը կնքված է, մատակարարման հետ կապված որոշ բանակցություններ են ընթանում», - ասել է Տոնոյանը: 

Հարցին՝ արդյոք մատակարարվելիք սպառազինությունն արդեն արտադրվա՞ծ է, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ասել է` մասամբ։