Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից. Արսեն Թորոսյանը՝ BBC-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

1

BBC-ն անդրադարձել է Վրաստանում կորոնավիրուսի դեմ հաջողված պայքարին և կառավարության գովասանքին արժանացած գիտնականներին՝ Պաատա Իմնաձեին, Թենգիզ Ցերցվաձեին և Ամիրան Գամկրելիձեին, որոնք համավարակի ֆոնին ստացել են «երեք հրացանակիրներ» անունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված փորձի արդյունքում Վրաստանը ներառվել է ԵՄ անդամ չհանդիսացող 15 երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ-ն բացում է սահմանը: 

Աղբյուրը նշում է, որ Վրաստանը նախկին խորհրդային հանրապետություններից միակն է, որ ներառվել է ԵՄ-ի անվտանգ երկրների ցանկում: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1000-ից քիչ դեպք, մահացել է 15 մարդ: Երկրում կա 19 լաբորատորիա, որտեղ թեստավորում են անում:

BBC-ն Վրաստանում համաճարակային իրավիճակը համեմատում է նաև հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, որտեղ, ըստ աղբյուրի, «կորոնավիրուսը փոթորկում» է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը BBC-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ, ճիշտ է, վարակակիրների թիվն աճում է, սակայն երկիրը չի կարող սահմանափակումների մեջ մնալ:

«Մենք որոշել ենք ապրել վիրուսի հետ՝ անկախ թվերից: Մենք նպատակ չունենք այն ամբողջովին վերացնել, քանի որ դա անհնար է: Եթե մենք ստիպված լինենք մեկ տարով փակել սահմանները, ամիսներով ու տարիներով փակել ձեռնարկությունները, ապա կմահանանք այլ պատճառներից»,-ասել է նախարարը:

Հոդվածում անդրադարձ կա նաև Ադրբեջանում համաճարակային իրավիճակին, որտեղ, ըստ աղբյուրի, ձեռնարկված քայլեր արդյունք չեն տալիս: Աղբյուրը նշում է, որ սոցցանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում է՝ ինչպես են ոստիկանները ներքնաշորերով մարդկանց դուրս հանում տներից կարանտինային ռեժիմը խախտելու պատճառով:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս